Փոփոխություններ «Լիվերպուլի» մարզչական շտաբում

«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ջովանի վան Բրոնկհորստի մարզչական շտաբ համալրման մասին: 50-ամյա մասնագետը կլինի Արնե Սլոտի օգնականը:

Վան Բրոնկհորստը հայտնի նախկին ֆուտբոլիստ է: Երկրպագուները նրան լավ են ճանաչում «Ֆեյենորդի», «Ռեյնջերսի», «Արսենալի» և «Բարսելոնայի» կազմում ունեցած ելույթներից: Ջովաննին մարզչական աշխատանք չի ունեցել անցյալ աշնան վերջից՝ «Բեշիկթաշի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո:

«Լիվերպուլը» նաև հայտարարել է դարպասապահների մարզիչ Խավի Վալերոյի վերադարձի մասին: Նա նախկինում աշխատել է Մերսիսայդյան ակումբում 2007-ից 2010 թվականներին: Վալերոն վերադառնում է «Լիվերպուլ»՝ «Վեստ Հեմում» յոթ տարի անցկացնելուց հետո: