Բենջամին Շեշկոն կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի

«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Լոնդոնի «Արսենալի» համար։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, իրավիճակին ուշադիր հետևում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Երեք ակումբներն էլ պատրաստ են միանալ սլովենացու համար պայքարին, եթե «զինագործները» չկարողանան համաձայնության գալ «Լայպցիգի» հետ տրանսֆերի պայմանների շուրջ։ Այս պահին լոնդոնցիները պատրաստ չեն բավարարել գերմանական թիմի պահանջները 22-ամյա ֆուտբոլիստի համար։

Նախորդ ամիս հաղորդվում էր, որ «Արսենալը» համաձայնության է եկել Բենջամին Շեշկոյի հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։