«Բարսելոնան» հետաքրքրված է աստղային պաշտպանի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերով։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն

Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը վերջին ամիսներին հետևում է նիդերլանդցու շուրջ զարգացումներին, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չի ներկայացրել։

«Ինտերը» Դյումֆրիսի համար սահմանել է 25 միլիոն եվրոյանոց հրաժարագին, որը ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը։ Այս հանգամանքն է նաև պատճառը, որ «Բարսելոնան» դեռ չի անցել գործնական քայլերի։

Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Դյումֆրիսը մասնակցել է 29 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։