«Բարսելոնան» կողմնորոշվել է Մարկ Կասադոյի ապագայի հարցում

«Բարսելոնան» առայժմ չի ցանկանում վաճառել երիտասարդ իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյին, նույնիսկ այն դեպքում, եթե կատալոնական ակումբը ստանա ֆինանսապես լավ առաջարկ։ Այս մասին հայտնում է Լուիս Միգելսանսը։

Խաղացողը շահավետ առաջարկներ է ստացել «Չելսիից» և «Ատլետիկոյից», սակայն ակումբը ուշադիր հետևում է իրավիճակին և դեռ չի ցանկանում վաճառքի հանել Մարկ Կասադոյին։

Ըստ աղբյուրի` կիսապաշտպանի վերաբերյալ վերջին խոսքը կլինի Հանս-Դիտեր Ֆլիկինը, որը, դեռ սպասում է վնասվածք ստացած Մարկ Բերնալի վերադարձին։

Աղբյուրը նաև նշում է, որ եթե «Չելսին» ներկայացնի ֆինանսական առաջարկ, որը զգալիորեն կգերազանցի 30 միլիոն եվրոն՝ Կասադոյի ներկայիս գնահատված արժեքը, դա կարող է ստիպել կատալոնացիներին բանակցություններ վարել։