«Արսենալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպանով

Լոնդոնյան «Արսենալը» դիտարկում է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին որպես ամառային տրանսֆերային հիմնական թիրախներից մեկը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Զինագործներն» արդեն կապ են հաստատել ինչպես 27-ամյա ֆուտբոլիստի, այնպես էլ նրա ներկայիս ակումբի հետ՝ բանակցելու հնարավոր պայմանների շուրջ։

Անգլիացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Թոթենհեմը», ինչի արդյունքում հյուսիսլոնդոնյան մրցակիցների միջև մրցակցություն է ակնկալվում տրանսֆերի համար։

Հաղորդվում է, որ Էզեի գործող պայմանագրում ներառված է 68 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով հրաժարագին։ 2023 թվականի հունիսից նա հանդես է գալիս Անգլիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով 12 հանդիպման և խփելով 1 գոլ։