Ֆուտբոլային աշխարհը սգում է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահը։ Ֆուտբոլիստները մահացել են սարսափելի վթարի հետևանքով. մեքենան (ենթադրաբար՝ պայթած անվադողի պատճառով) դուրս է թռել ճանապարհից և բռնկվել։
Ժոտայի մահից հետո «Լիվերպուլի» երկրպագուները ծաղիկներ և ակումբային շարֆեր են բերել «Էնֆիլդ»։ Այս կերպ մերսիսայդյան թիմի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում պորտուգալացի ֆուտբոլիստի հիշատակին։
Դիոգու Ժոտան հինգ մրցաշրջան է անցկացրել «Լիվերպուլում»։ Այս ընթացքում հարձակվողը խաղացել է 182 խաղ, խփել 65 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում իր թիմակիցների համար։ Պորտուգալացին «Լիվերպուլի» հետ նվաճել է չորս տիտղոս, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի գավաթը։ Ժոտան ընդամենը 28 տարեկան էր…
Bendera Liverpool dikibarkan setengah tiang di Anfield sebagai bentuk penghormatan terakhir untuk Diogo Jota.
Suasana duka menyelimuti markas Liverpool setelah kepergian sang penyerang asal Portugal.
Rest in peace, Diogo. You’ll never walk alone 🥀 pic.twitter.com/YHL8qUiFWn
— PanditFootball.com (@panditfootball) July 3, 2025