Թոմաս Մյուլերը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կհեռանա «Բավարիայից» ակումբային աշխարհի առաջնությունում թիմի ելույթից հետո:

35-ամյա ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյոք նա պատրաստ կլինի այս ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Գնալ «Մանչեսթեր Յունայթեդ՞»: Ես դրա մասին բազմիցս մտածել եմ: Ոչ, ես այն տղան չեմ, որին նրանք ուզում են, և նրանք այն ակումբը չեն, որին ես ուզում եմ: Այնպես որ, դա տարբերակ չէ», – CBS Sports-ին ասել է Մյուլերը:

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 755 խաղ, խփել 250 գոլ և կատարել 276 գոլային փոխանցում:

Մյունխենի թիմի հաջորդ խաղը հուլիսի 5-ին է ՊՍԺ-ի դեմ՝ ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում: