Տիբո Կուրտուա․ «Եզրափակիչ հասնելու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության մակարդակին՝ «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Բելգիացի դարպասապահը շեշտել է, որ մրցաշարը արժանի չէ այն քննադատությանը, որին հաճախ արժանանում է համացանցում։

«Ֆուտբոլը լավ ճանաչող մարդիկ երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը։ Իսկ այն 3-4 հոգին, որոնք համացանցում գրում են, թե այս մրցաշարն անիմաստ է կամ աղբ է, ուղղակի սխալվում են։ Ժամանակն արդեն ցույց է տվել, որ եվրոպական գրանդները մնացած թիմերին չեն գերազանցում այնպես, ինչպես կարծում էինք։ Խաղերը շատ հետաքրքիր են, և եզրափակիչ հասնելու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու», — Կուրտուայի խոսքերը մեջբերում է Marca-ն։