«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան գովաբանել է թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի խաղը։
Երեքշաբթի օրը 26-ամյա անգլիացին գոլային փոխանցում կատարեց Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
«Տրենտը կարող էր մի քանի գոլային փոխանցում կատարել այս մրցաշարում։ Նրա հարվածները մարզումների ժամանակ անհավանական են։ Նրա տուգանային հարվածներն ու անկյունայինները բոլորովին այլ մակարդակի են։
Կարծում եմ՝ չեմ տեսել որևէ մեկին, ով նման որակի հարվածներ և փոխանցումներ ունի։ Նա երբեմն մղձավանջ է դարպասապահի համար։ Նա քեզ պահում է զգոն և ստիպում է քեզ քրտնաջան աշխատել նրա հարվածները կանխելու համար։ Նա մեզ ավելի ուժեղ է դարձնում», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։