Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Ատլետիկո»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Բաենան «Վիլյառեալից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Վիլյառեալում» 23-ամյա Բաենան բոլոր մրցաշարերում անցկացրել է 148 խաղ, խփել 26 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։