«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել հարձակվողի նկատմամբ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել այնպիսի ակումբ, որը չէր խաղա Չեմպիոնների Լիգայում։
Անցած մրցաշրջանում 27-ամյա շվեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ՝ խփելով 54 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Սպորտինգի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։