Ֆրանսիացի փորձառու հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի «Լիլում»։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր։
38-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր բաժանվել ամերիկյան «Լոս Անջելեսից», որի կազմում հանդես էր եկել 2023 թ. ամռանից։ MLS-ում Ժիրուն մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կարիերայի ընթացքում նա խաղացել է մի շարք ակումբներում՝ ներառյալ «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելյե», «Արսենալ», «Չելսի» և «Միլան»։ Ժիրուն Ֆրանսիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ իր ակտիվում ունենալով 57 գոլ։
Նշենք, որ «Լիլը» նախորդ մրցաշրջանում ավարտել է Ֆրանսիայի Լիգա 1-ը հինգերորդ հորիզոնականում։