Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը որոշել է կրճատել իր արձակուրդը՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությունն արագ ավարտելու համար։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ գործարքի ավարտը նախատեսված է ուրբաթ՝ հուլիսի 4-ին։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված կլինի վեց տարվա համար։ 22-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։4
Նիկո Ուիլյամսի և «Ատլետիկի» միջև գործող պայմանագիրը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը խաղացել է 29 խաղ։ Եզրային հարձակվողը խփել է հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։