«Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Սեմ Բոկեման կարող է հայտնվել իտալական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Նապոլին»։ Նեապոլյան ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 28 միլիոն եվրո, մինչդեռ «Բոլոնիան» ցանկանում է նրա վաճառքից ստանալ 30 միլիոն։
Անցյալ մրցաշրջանում Բոկեման Իտալիայի առաջնությունում անցկացրել է 35 խաղ, կատարել է մեկ գոլային փոխանցում և ստացել դեղին քարտ։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։