Իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ երեկ «Միլանը» և «Ռոման» բանակցություններ են վարել դարպասապահների հնարավոր փոխանակման շուրջ։
Կողմերը քննարկել են «ռոսոներիների» պահեստային դարպասապահ Մարկո Սպորտիելլոյի և «գայլերի» գոլկիպեր Պիերլուիջի Գոլինիի փոխանակման տարբերակը։
Նշվում է, որ գործարքը դեռ սկզբնական փուլում է, և դեռ պարզ չէ՝ կողմերը կգան վերջնական համաձայնության, թե ոչ։