«Միլանը» և «Բրյուգեն» բանակցում են

«Միլանը» ամեն ինչ անում է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

«Ռոսոներիները» նոր առաջարկ են արել բելգիական ակումբին, որը գերազանցում է 30 միլիոն եվրոն։ Այս առաջարկը, նրանց կարծիքով, համապատասխանում է խաղացողի արժեքին՝ 32 միլիոն եվրո + բոնուսներ, որոնք ընդհանուր առմամբ կազմում են մոտ 35-36 միլիոն եվրո։

Մնում է պարզել, թե արդյոք «Բրյուգեն» կընդունի այս առաջարկը և կհաստատի կիսապաշտպանի տեղափոխությունը «Միլան»։