Մարիուս Նուբիսին՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մարիուս Նուբիսին կարիերան կշարունակի «Փյունիկի» կազմում։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Կամերունցի ֆուտբոլիստը խփած 18 գնդակով դարձել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 թթ. առաջնության երկրորդ ռմբարկուն։