Լուիս Դիասով այլ գրանդ թիմ է հետաքրքրված

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։

Bild-ի տվյալներով՝ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ առաջարկով։

Նշվում է, որ կոլումբիացին դարձել է մյունխենյան ակումբի առաջնահերթ նպատակը իր դիրքում, այն բանից հետո, երբ «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը ընտրել է «Բարսելոնան»։

Դիասի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը, բայց «Բավարիան» լուրջ է տրամադրված այդ տեղափոխությունը կատարելու հարցում։