«Լիվերպուլի» պաշտպանը տեղափոխվել է «Բայեր»

Կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլից» «Բայեր»։ Այս մասին հայտնել է լևերկուզենյան թիմի մամուլի ծառայությունը։

22-ամյա անգլիացին գերմանական ակումբի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր մինչև 2030 թվականի ամառը։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ տրանսֆերի գումարը կազմել է 35 միլիոն եվրո։ Քուանսահը «Լիվերպուլի» երիտասարդական ակադեմիայի սան է։

Ամբողջ այս ընթացքում նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 58 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո։