Կեպա Արիսաբալագան՝ «Արսենալ» տեղափոխության մասին

«Արսենալի» նորեկ Կեպա Արիսաբալագան խոսել է «Չելսիից» լոնդոնյան մյուս գրանդ տեղափոխվելու մասնին:

«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց իսպանացի դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին հուլիսի 1-ին: Գործարքի արժեքը կազմում է գրեթե 6 միլիոն եվրո:

«Ես երեկ խոսեցի Կայ Հավերցի և Էդեգորի հետ: Նրանք ինձ պատմեցին այստեղի մասին, և թե ինչ մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Ես անհամբեր սպասում եմ թիմին միանալուն»: Ես եղել եմ «Արսենալի» մարզադաշտում որպես մրցակից, և այնտեղ միշտ հիանալի մթնոլորտ է:

«Արսենալի» երկրպագուները նույնպես յուրահատուկ են. կարելի է տեսնել, որ նրանք շատ են սիրում ակումբը, նրանք շատ լավ են աջակցում թիմին: Հաճելի է խաղալ նման միջավայրում», – հարցազրույցում ասել է դարպասապահը:

Կեպան «Չելսիում» է 2018 թվականից: Անցյալ մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Բորնմութում»: