«Յուվենտուսը» երեք ֆուտբոլիստներից մեկին ցանկանում է փոխանակել Ջեյդոն Սանչոյի հետ

«Յուվենտուսը» պատրաստ է իր երեք խաղացողներից մեկին բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ վինգեր Ջեյդոն Սանչոյի դիմաց։ Խոսքը հարձակվող Դուշան Վլահովիչի, կիսապաշտպան Դուգլաս Լուիսի և վինգեր Թիմոթի Վեայի մասին է։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Կարմիր սատանաները» կարող են Սանչոյի գործարքի շրջանակներում ընտրել «Ծեր Սինյորայի» երեք խաղացողներից ցանկացածին (բայց միայն մեկին)։

Transfermarkt-ի տվյալներով՝ Վլահովիչի արժեքը 35 միլիոն եվրո է, Դուգլաս Լուիզի՝ 30 միլիոն, իսկ Վեայի՝ 17 միլիոն։ Ջեյդոն Սանչոն գնահատվում է 28 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում 25-ամյա անգլիացին վարձավճարով խաղացել է «Չելսիի» կազմում։