«Լիլի» նախկին հարձակվող Ջոնաթան Դևիդը կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա կանադացին համաձայնվել է տեղափոխվել թուրինյան ակումբ։ Ֆուտբոլիստը «Յուվենտուս» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Հարձակվողի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվել է հունիսի վերջին։
Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբում խաղում է 2020 թվականից։ Նա անցկացրել է 232 խաղ, խփել 109 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։