Ֆուտբոլային Give me Sport պորտալը հրապարակել է 20 լավագույն մարզիչների ցանկը։
Վարկանիշը կազմվել է մի քանի գործոնների հիման վրա, այդ թվում՝ նվաճված գավաթների քանակը, վերջին նվաճումները, պաշտոնում աշխատելու տևողությունը և արդյունքները՝ համեմատած սպասումների հետ։ Առաջին հորիզոնականը գլխավորում է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան, որը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
Լավագույն մարզիչների ամբողջական ցանկը հետևյալն է.
1. Պեպ Գվարդիոլա (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի»
2. Լուիս Էնրիկե (Իսպանիա), ՊՍԺ
3. Առնե Սլոտ (Հոլանդիա), «Լիվերպուլ»
4. Սիմոնե Ինձագի (Իտալիա), «Ալ-Հիլալ»
5. Կառլո Անչելոտտի (Իտալիա), Բրազիլիայի հավաքական
6. Հանս-Դիտեր Ֆլիկ (Գերմանիա), «Բարսելոնա»
7. Անտոնիո Կոնտե (Իտալիա), «Նապոլի»
8. Խաբի Ալոնսո (Իսպանիա), «Ռեալ Մադրիդ»
9. Դիեգո Սիմեոնե (Արգենտինա), «Ատլետիկո Մադրիդ»
10. Միկել Արտետա (Իսպանիա), «Արսենալ»
11. Ունայ Էմերի (Իսպանիա), «Ասթոն Վիլա»
12. Լիոնել Սկալոնի (Արգենտինա), Արգենտինայի հավաքական
13. Դիդիե Դեշամ (Ֆրանսիա), Ֆրանսիայի հավաքական
14. Թոմաս Տուխել (Գերմանիա), Անգլիայի հավաքական
15. Յուլիան Նագելսման (Գերմանիա), Գերմանիայի հավաքական
16. Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիա), Իսպանիայի հավաքական
17. Ջան Պիերո Գասպերինի (Իտալիա), «Ռոմա»
18. Էդի Հոու (Անգլիա), «Նյուքասլ»
19. Նունո Էսպիրիտո Սանտո (Պորտուգալիա), «Նոթինգհեմ Ֆորեսթ»
20. Լուչիանո Սպալետտի (Իտալիա), Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ։