Give me Sport․ Լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը

Give me Sport-ի մասնագետները ներկայացրել են աշխարհի լավագույն ֆուտբոլային մասնագետների վարկանիշային աղյուսակը:

Առաջին տեղը զբաղեցրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հրապարակված ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն: Լավագույն եռյակը եզրափակել է անգլիական «Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը:

Լավագույն տասնյակում են եղել նաև՝ Սիմոնե Ինձագին, Կառլո Անչելոտին, Հանս-Դիտեր Ֆլիկը, Անտոնիո Կոնտեն, Խաբի Ալոնսոն, Դիեգո Սիմեոնեն և Միկել Արտետան: Հատկանշական է, որ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» անցյալ մրցաշրջանում ոչ մի գավաթ չի նվաճել: