«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Կոստիչը կարող է լքել թիմը։
Սերբ ֆուտբոլիստը մասնակցել է «Ծեր Սինյորայի» երկու խաղի Աշխարհի ակումբային առաջնությունում, այդ թվում՝ 1/8 եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպմանը։ 32-ամյա խաղացողը փոխարինման է դուրս եկել «Լոս Բլանկոսի» դեմ խաղում, բայց չի օգնել թիմին խուսափել պարտությունից (0-1)։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան՝ Կոստիչը կարող է լքել «Յուվենտուսի» շարքերը այս ամռանը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել իտալական ակումբները։
2024/25 մրցաշրջանում Ֆիլիպ Կոստիչը վարձավճարով խաղացել է թուրքական «Ֆեներբախչեում»։