Ֆեդերիկո Գատտին կերկարաձգի իր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատտին կերկարաձգի իր պայմանագիրը ակումբի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան՝ կողմերը համաձայնեցրել են գործարքի բոլոր կետերը։ Փաստաթղթերն արդեն ստորագրվել և կնքվել են։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը և նախատեսում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։