Դիոգու Ժոտան կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան կարող է շարունակել իր կարիերան «Նյուքասլում»։

Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Կաչաղակները» պատրաստվում են 50 միլիոն եվրոյի առաջարկ անել «Լիվերպուլին» 28-ամյա պորտուգալացու համար։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել՝ առաջիկա Չեմպիոնների լիգայում ավելի մրցունակ լինելու համար։ 2024/25 մրցաշրջանում Ժոտան մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ պորտուգալացու արժեքը 40 միլիոն եվրո է։