«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան կարող է շարունակել կարիերան «Նյուքասլում»։
Լրագրող Սեբաստիան Վիդալի տվյալներով՝ «Նյուքասլը» պատրաստվում է 50 միլիոն եվրոյի առաջարկ անել «Լիվերպուլին» 28-ամյա պորտուգալացու համար։
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել՝ առաջիկա Չեմպիոնների Լիգայում ավելի մրցունակ լինելու համար։
2024/25 մրցաշրջանում Ժոտան մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ պորտուգալացու արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։