Դավիդե Անչելոտտին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն երկու մարզիչներին

Կառլո Անչելոտտիի որդին և օգնականը՝ Դավիդե Անչելոտտին, նշել է իր կարծիքով այս պահին աշխարհի լավագույն երկու ֆուտբոլային մարզիչների անունները։

Իտալացին, ով հունիսի սկզբից միացել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբին, նախկինում չորս տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»՝ իր հոր՝ Կառլո Անչելոտիի կողքին։

«Ես Կառլոյին համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Խաբի Ալոնսոն երկրորդն է», – Դավիդեի խոսքերը փոխանցում են իսպանական լրատվամիջոցները։