«Չելսին» նոր գին է սահմանել Նոնի Մադուեկեի համար

«Չելսին» պատրաստ է որոշակի պայմաններում քննարկել եզրային հարձակվող Նոնի Մադուեկեի վաճառքը։

Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «Ազնվականները» ցանկանում են 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքից վաստակել առնվազն 45 միլիոն ֆունտ (մոտ 52.5 միլիոն եվրո)՝ բացառությամբ բոնուսների։

Անգլիացու հեռանալու հավանականությունը կաճի, եթե պայմանագիր կնքվի մեկ այլ հարձակողական խաղացողի հետ։ Լոնդոնյան մեկ այլ գրանդ՝ «Արսենալը», լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Նոնի Մադուեկեի նկատմամբ։ Թևայինի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը և ներառում է մեկ տարով երկարաձգման հնարավորություն։

Մադուեկեն այս մրցաշրջանում Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացրած 44 խաղում խփել է 11 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։