«Բարսելոնան» չի բավարարի Նիկո Ուիլյամսի գործակալի առաջադրած պայմաններից մեկը

«Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։

Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, Ուիլյամսի ներկայացուցիչը պահանջում է, որ խաղացողի պայմանագրում ներառվի կետ, որը թույլ կտա նրան անվճար լքել ակումբը, եթե նա չկարողանա գրանցվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» նման քայլի չի դիմի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» նախատեսում է Ուիլյամսի տրանսֆերը կնքել մինչև այս շաբաթվա վերջ։ Գործարքը պետք է կազմի գրեթե 60 միլիոն եվրո։

Անցյած մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։