Խաբի Ալոնսո․ «Նա արդեն իսկ առաջատար է՝ շնորհիվ խաղի վրա իր ազդեցության»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է այն հարցին, թե ինչ է ցանկանում տեսնել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեից նոր մրցաշրջանում։

«Մբապպեն արդեն իսկ առաջատար է՝ շնորհիվ խաղի վրա իր ազդեցության։ Ես կարիք ունեմ, որ բոլորը նվիրված լինեն թիմային գաղափարին, վայելեն խաղը թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Սա վերաբերում է Կիլիանին, Օրելիենին, Դանի Սեբալյոսին։ Սա բոլոր ֆուտբոլիստների պահանջն է»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մբապպեն «Ռեալ Մադրիդում» խաղում է 2024 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նա «Ռեալի» կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 43 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։