Խաբի Ալոնսոն Ֆեդերիկո Վալվերդեին համեմատել է «Լիվերպուլի» լեգենդի հետ

«Ռեալ Մադրիդի» մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի որակների մասին: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը նախկինում զուգահեռներ էր անցկացրել ուրուգվայցու և Սթիվեն Ջերարդի միջև, որի հետ նա խաղացել է «Լիվերպուլում»:

«Յուվենտուսի» հետ խաղից առաջ Վալվերդեի մասին հարցին պատասխանելով՝ Ալոնսոն կրկին հիշել է «Լիվերպուլի» լեգենդին:

«Ֆեդեի դերը՞: Ես նրան տեսնում եմ շատ դիրքերում. Սթիվեն Ջերարդը նույնն էր իր ժամանակ: Հիմա, հաշվի առնելով մեր կարիքները և խաղաոճը, Վալվերդեն անհրաժեշտ է կիսապաշտպանությունում: Նա լավ է արագանում, կարող է հեշտությամբ «կոտրել» մրցակցի պաշտպանական գծերը», – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսում:

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի այսօրվա խաղը՝ «Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս» խաղը, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։