Ո՞վ է լինելու «Բավարիայի» նոր «10» համարը

Ջամալ Մուսիալան Մյունխենի «Բավարիայի» նոր «10» համարն է, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը

Գերմանացին նոր խաղահամարով հանդես կգա 2025/26 մրցաշրջանից։ 2024/25 մրցաշրջանում «10» համարի մարզաշապիկով խաղում էր Լերոյ Սանեն, որն արդեն տեղափոխվել է «Գալաթասարայ»։

Ավելի վաղ, Ջամալ Մուսիալան հայտարարել էր, որ «10» համարի մարզաշապիկով խաղալն իր երազանքն է։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում 22-ամյա Մուսիալան 25 խաղում խփել է 12 գոլ ու կատարել է 2 ասիստ։ Աշխարհի ակումբային առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 3 հանդիպման ու խփել է նույնքան գոլ։