«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը լուրջ վնասվածքից ապաքինվելուց հետո սկսել է ինքնուրույն մարզվել խաղադաշտում, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա ֆուտբոլիստը, ենթադրաբար, կմիանա հիմնական խմբին հուլիսի 13-ին, երբ կսկսվեն «Բարսելոնայի» նախամրցաշրջանային մարզումները։
Հնարավոր է, որ կիսապաշտպանը ակումբի հետ մեկնի ասիական շրջագայության։
2024/25 մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր Լա Լիգայի առաջին երեք տուրերում։ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի (2-1) ավելացված ժամանակում կիսապաշտպանը ստացավ խաչաձև կապանների պատռվածք և արտաքին մենիսկի վնասվածք։ Վիրահատությունից հետո ֆուտբոլիստը բաց թողեց մրցաշրջանի մնացած մասը։