«Ռոման» հայտնել է, որ երկրպագուները գնել են տնային խաղերի 34,500 աբոնեմենտ, ինչը վերջին մրցաշրջանների ռեկորդային ցուցանիշ է։
Աաբոնեմենտների վաճառքի առաջին փուլը կտևի մինչև հուլիսի 3-ը։ Այնուհետև հասանելի կդառնա մեկ այլ խմբաքանակ։
«Ռոման» իր խաղերն անցկացնում է Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։ Այն տեղավորում է 70,634 հանդիսատես։
2024/25 մրցաշրջանի ավարտին հռոմեական ակումբը զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը՝ 38 խաղում վաստակելով 69 միավոր։