Գոնսալո Գարսիան Պրեմիեր Լիգայի ակումբների տեսադաշտում է

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Գարսիան գրավել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրությունը։

21-ամյա ֆուտբոլիստը աչքի է ընկել Աշխարհի ակումբային առաջնությունում՝ խմբային փուլի երեք խաղերում խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Իսպանացու հաջողությունները աննկատ չեն մնացել. ըստ Diario AS-ի՝ անգլիական երեք առաջատար ակումբներ ցանկանում են Գարսիային իրենց շարքերում տեսնել։

Կոնկրետ անուններ դեռևս չեն հրապարակվել, բայց արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստն ինքը չի ցանկանում հեռանալ։ Գոնսալո Գարսիայի պայմանագրում ներառված է 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Transfermarkt պորտալը խոստումնալից հարձակվողի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։