Ֆիլ Ֆոդենը նվաճման է հասել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփեց իր 100-րդ գոլը թիմի կազմում։ Անգլիացին այդ նշաձողին հասավ Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» դեմ խաղում:

25-ամյա խաղացողը եզրափակեց Ռայան Շերկիի փոխանցումը և հաշիվը դարձրեց 3-3 104-րդ րոպեին։ Քաղաքայինների սանից պահանջվեց 319 խաղ՝ 100 գոլի նշաձողին հասնելու համար։ Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի վերջին։