«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն գրավել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրությունը, հաղորդում է Sport Bild-ը։
Հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան է։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակներից մեկը՝ Վիկտոր Գյոկերեսի «Սպորտինգ» և Բենջամին Շեշկոյի «Լայպցիգ» շուրջ բանակցություններում առկա դժվարությունների ֆոնին։
Ակումբը պատրաստ չէ վճարել 100 միլիոն եվրո Էկիտիկեի տրանսֆերի համար, բայց հասկանում է, որ հարձակման գիծը ուժեղացնելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ֆինանսական ներդրումներ։