Նոա Լանգը կտեղափոխվի իտալական գրանդ

«Նապոլին» համաձայնության է եկել հոլանդական ՊՍՎ-ի հետ Նոա Լանգի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է հայտնում ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո + 5 միլիոն բոնուսներ։ Ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնություն կա, ուստի տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի մոտ ապագայում։

Ավարտված մրցաշրջանում Նոա Լանգը խփել է 16 գոլ և, որոնցից 2-ը Չեմպիոնների Լիգայում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 34 հանդիպում։