Մոհամեդ Կուդուսը կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ ակումբում, հաղորդում է Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմը պատրաստ է բաժանվել 24-ամյա ֆուտբոլիստից 70 միլիոն եվրոյի դիմաց։ Խաղացողով հետաքրքրված է «Թոթենհեմը», ինչպես նաև «Չելսին», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

2024/25 մրցաշրջանում Կուդուսը անցկացրել է 35 խաղ, խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։