Մարկո Ասենսիոն կարող է այլ թիմ տեղափոխվել

ՊՍԺ-ի իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է կրկին վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը անցկացրել է «Ասթոն Վիլայում»։

Ինչպես հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրին, «Ֆեներբահչեն» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել 29-ամյա Ասենսիոյին, սակայն լուրջ խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը, որը կազմում է 13-14 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն՝ «Ֆեներբահչեն» ՊՍԺ-ից խնդրել է վճարել Ասենսիոյի աշխատավարձի մի մասը, սակայն հարցը դեռևս պաշտոնական առաջարկի չի հասել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի հետ։ Ամբողջ 2024/25 մրցաշրջանի ընթացքում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 խաղ, խփել տասը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։