«Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Գարսիան գրավել է Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը։
21-ամյա ֆուտբոլիստը հայտնի է դարձել Աշխարհի ակումբային առաջնությունում՝ խմբային փուլի երեք խաղերում խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Իսպանացու հաջողությունները աննկատ չեն մնացել։
Ըստ Diario AS-ի՝ անգլիական երեք առաջատար ակումբներ ցանկանում են Գարսիային իրենց շարքերում տեսնել։ Ակումբների անունները դեռ չեն նշվում, բայց արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստն չի ցանկանում հեռանալ մադրիդյան թիմից։
Հիշեցնենք, որ Գոնսալո Գարսիայի պայմանագրում ներառված է 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։