Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի մասին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, բասկ դարպասապահը «Զինագործների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի՝ «Արսենալը» 29-ամյա դարպասապահի համար վճարել է 5.82 միլիոն եվրո։
Հիշեցնենք՝ Արիսաբալագան «Չելսի» էր միացել 2018 թվականի ամռանը՝ Բիլբաոյի «Ատլետիկից» 80 միլիոն եվրոյով։ Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 163 հանդիպում՝ 59-ում պահպանելով դարպասը անառիկ։