Հարվի Էլիոթը կարիերան Անգլիայում շարունակելու այլ տարբերակներ ունի

«Լիվերպուլի» հարձակվողական կիսապաշտպան Հարվի Էլիոթը Պրեմիեր լիգայի ակումբների տեսադաշտում է։

22-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ պատրաստ է հեռանալ. նա ցանկանում է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում, և «Մերսիսայդցիները» դժվար թե պատրաստ լինեն նրան նման երաշխիք տալ։

Լրագրող Գրեհեմ Բեյլիի խոսքով՝ «Նյուքասլը» ուշադիր հետևում է իրավիճակին։ Ավելի վաղ անգլիացու նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ էին շրջանառվում «Բրայթոնից» և «Վեսթ Հեմից», իսկ լուրերում նշվում էին նաև «Լայպցիգի» և «Չելսիի» հետաքրքրության մասին։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» կարող է մոտ 50 միլիոն եվրո խնդրել Հարվի Էլիոթի համար։ Կիսապաշտպանը վերջերս ճանաչվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն խաղացող։