Վրաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել Անգլիա

«Սանդերլենդը» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի ծառայություններով, հաղորդում է Foot Mercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա վրացիի տրանսֆերի հնարավորությունը «Լիոնի» Ֆրանսիայի առաջնությունից դուրս մնալու ֆոնին ուսումնասիրում է նաև «Այնտրախտը»:

2024/25 մրցաշրջանում Միկաուտաձեն «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։