Վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որի իրավունքները պատկանում են ֆրանսիական «Լիոնին», ունի մառախլապատ Ալբիոնում կարիերան շարունակելու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Սանդերլենդը»։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում Միկաուտաձեն մասնակցել է «Լիոնի» 47 խաղի։ Հարձակվողը խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Վրացի ֆուտբոլիստի և «Լիոնի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2028 թվականի ամռանը։