FIFA Club World Cup. «Ֆլումինենսեն» պայքարից դուրս թողեց «Ինտերին» 🎥

Ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում «Ֆլումինենսեն» պայքարից դուրս թողեց «Ինտերին»։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով՝ բրազիլական թիմի հաղթանակով։

«Ֆլումինենսեի» կազմում գոլեր հեղինակեցին Հերման Կանոն՝ 3-րդ րոպեին, և Հերկուլես Պերեյրան։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 53-րդ րոպեին փոխարինվել է, սակայն մինչ այդ նա սկանդալային իարդարձության կենտրոնում էր հայտնվել, երբ փորձել է արագ վերսկսել խաղը, սակայն «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն խոչընդոտել է գործողությանը՝ ոտքով խլելով գնդակը հայ կիսապաշտպանի ձեռքից։

Այսպիսով բրազիլական ակումբը 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց և սպասում է «Մանչեսթեր Սիթի» – «Ալ-Հիլալ» հանդիպման զույգի հաղթողին։