Ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում «Ալ-Հիլալը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղն ավարտվեց 3-4 հաշվով՝ արաբական թիմի հաղթանակով։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Բերնարդո Սիլվան՝ առաջ մղելով քաղաքայիններին, իսկ արաբական ակումբից Մարկոս Լեանդրոն պատասխանեց այդ գոլին խաղի 46-րդ րոպեին։ 52-րդ րոպեին Մալքոմն առաջ մղեց արաբական թիմին, իսկ երկու րոպե անց Էրլինգ Հոլանդը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Լրացուցիչ ժամանակում, 94-րդ րոպեին Կալիդու Կուլիբալին խաղի հաշիվը դարձրեց 2-3, իսկ 104-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Մարկոս Լեանդրոն 112-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը և 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց իր թիմի համար, որտեղ նրանք կհանդիպեն բրազիլական «Ֆլումինենսեին»։