Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է «Ինտերի» հետաքրքրության մասին լուրերը «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Արդա Գյուլերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը միշտ չէ, որ հայտնվում է «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով մամուլը խոսում է նրա հնարավոր հեռանալու մասին։
«Արդա Գյուլերի «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը իրականության հետ որևէ կապ չունեն։ Ակումբների միջև նրա վերաբերյալ երբեք բանակցություններ չեն եղել։ Նույնիսկ ակնարկ չկա, որ նա կարող է տեղափոխվել Իտալիա», – ասել է Ռոմանոն։
Երկուշաբթի օրը «Ինտերը» դուրս մնաց Աշխարհի ակումբային առաջնությունից 1/8 եզրափակիչում՝ պարտվելով բրազիլական «Ֆլումինենսեին» (0-2)։